Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեք-Գրեգոր. Հրաչյա Ներսիսյանի վերջին դերը

Մեք-Գրեգոր. Հրաչյա Ներսիսյանի վերջին դերը
16.04.2023 | 23:59

Քաղաքում լուր տարածվեց, թե Հրաչյան չկա այլևս:

Դագաղը դրված էր թատրոնում: Ժողովուրդ էր, որ գալիս էր վերջին տեսության: Տպավորությունն այնպես էր, որ ամբողջ քաղաքն այդտեղ է` թատրոնի այգում:

Երբ դագաղը դուրս էին բերում, հնչեց Առնո Բաբաջանյանի երաժշտությունը, գրված «Իմ սիրտը լեռներում է» բեմադրության համար: Ոչ մի այլ նվագ այդպես չէր հնչի: Զուգահեռները շատ էին: Այդ երաժշտությունը բոլորին տանում էր դեպի նրա կյանքի օրերը, վերջին դերը՝ Մեք-Գրեգորը: Եվ մանավանդ, որ մտածված ամփութությամբ դագաղին էին նետված Մեք-Գրեգորի բեմազգեստը և նրա շեփորը:

Սրտամորմոք, ողբերգականորեն վեհացնող տեսարան:

Ռուբեն Զարյան

...Հետո տարածվեց, որ Վահրամ Փափազյանը որոշել է Մեք -Գրեգոր խաղալ: Թատրոնում փորձ է նշանակված՝ բեմի վրա միանգամից:

Բոլորը տխուր են, մի քանի ամիս է անցել Հրաչյա Ներսիսյանի մահից:

Վահրամ Փափազյանը եկավ փորձի: Հավաքվել է ամբողջ Սունդուկյանի թատրոնը: Սկսվեց ներկայացումը: Բաբկեն Ներսիսյան, Վարդուհի Վարդերեսյան, Արուս Ասրյան..., գալիս են, անցնում են, վաղուց չեն խաղացել ներկայացումը, նաև հիշում են... Հասավ այն տեսարանը, երբ Մեք- Գրեգորը գա ու գնա ծերանոց:

Մտավ Վահրամ Փափազյանը: Մտավ տեքստը ձեռքին, կանգնեց, նայեց բեմը ու գոռաց.

-Ու՞ր է Հրաչը:

Բոլորը փշաքաղվեցին մի պահ;

-Վարդա՛ն, կանչե՛ք Հրաչը, Հրաչը, Հրա՜չը...

Ու մի տասը րոպեի չափ, երկու ձեռքով բռնած գլուխը, նա այդ ողբը արեց նվիրված Հրաչին՝ թույլտվություն առնելով խաղալ այդ դերը:

Անդրանիկ Հարությունյան

Հրածին Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 7363

Մեկնաբանություններ